Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը


Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
Մարտ 21 15:54 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,- նշվում է գրառման մեջ: