Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության համար 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանը՝ «Իսոն», հացադուլ է հայտարարել։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ամբաստանյալը։
«Հացադուլիս պատճառը դատախազության անօրինականությունն է. արդար քննություն չի կատարվել, ճիշտ դատավճիռ չի կայացվել»,- հայտարարեց Իսրայել Սարգսյանը։
Դատարանն ամբաստանյալին հորդորեց դադարեցնել հացադուլը՝ հիշեցնելով, որ ներկայումս գործը քննվում է Վերաքննիչում, ինչը նշանակում է՝ առաջին ատյանի դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, հետեւաբար հացադուլ հայտարարելու հիմքեր չկան։