Ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել են 5.2 գր քաշով դեղնականաչավուն զանգված


Ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել են 5.2 գր քաշով դեղնականաչավուն զանգված
Մարտ 21 18:45 2019

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, մարտի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում,  իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ղ.Ս-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Բ.Ռ-ին, որի ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել և առգրավել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված: 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: