Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Այս մասին ArmDay.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Թե´ առաջնային, և թե՛ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով, Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»,- ասաց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանի փաստաբանները դիմել էին ՄԻԵԴ՝ նշելով, որ ծանր հիվանդություններ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։