Armtimes.com-ին հասած տեղեկություններով՝ Լոռու մարզի Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում երեխայի դի են հայտնաբերել:
Դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները, ովքեր այս պահին փորձում են ճոպանների միջոցով դուրս բերել դին գետից: Armtimes.com-ի տեղեկություններով՝ մահացածը մոտ 17 տարեկան է, աղջիկ երեխա:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ մահացած աղջնակը դպրոցական է: Նա այսօր առավոտյան դուրս է եկել տանից, ընտանիքի անդամները սկսել են անհանգստանալ ու որոնել են երեխային: Նրան հայտնաբերել են գետում հենց ընտանիքի անդամներն ու զանգահարել փրկարարներին: