Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին


Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին
Մարտ 20 17:42 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թունիսի միջև բարեկամական հարաբերություններն ավելի կընդլայնվեն և կզարգանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։