Հայտնի է Մոսկվայում 11–ամյա հայ տղայի մահվան պատճառը


Հայտնի է Մոսկվայում 11–ամյա հայ տղայի մահվան պատճառը
Մարտ 20 15:30 2019

Հայտնի է Մոսկվայում 11–ամյա հայ տղայի մահվան պատճառը։ 

Ինչպես նշվում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան Facebook–յան էջում, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007թ-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։

«Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Դեսպանատնից նաև հայտնումեն, որ երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել է մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված։