Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 2-3 աստիճանով


Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 2-3 աստիճանով
Մարտ 20 14:55 2019

Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:  Մարտի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 



Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: