Երեւանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են. ԿԳՆ


Երեւանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են. ԿԳՆ
Մարտ 20 11:53 2019

Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳ նախարարությունը:

Հայտարարությունում ասված է.

«Ի պատասխան տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ՀՀ կրթության և գիտության նախարարություն  ուղղված հարցումների`  տեղեկացնում ենք, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է: ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի  բացթողնված դասերը լրացնել  հավելյալ դասընթացներով»:

Նշենք, որ օրեր շարունակ այս քոլեջում դասադուլ էր. կոլեկտիվը պահանջում էր տնօրենի պաշտոնին վերականգնել Կառլեն Հայրապետյանին եւ ներկայացնելով տնօրենի հեռացման պատճառները: