Երևանի պատվիրակությունը տրանսպորտի բարեփոխման խնդրի առիթով մեկնել է Չեխիա


Երևանի պատվիրակությունը տրանսպորտի բարեփոխման խնդրի առիթով մեկնել է Չեխիա
Մարտ 19 22:09 2019

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա: 

Այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխոմանը միտված հանդիպումներ են: 

Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ, հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: 

Այցելությունը նախաձեռնել և ֆինանսավորել է չեխական կողմը: