Եթերի բարելավումը պետք է սկսել «Ազիզյաններ» սիթքոմն արգելելուց. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր


Եթերի բարելավումը պետք է սկսել «Ազիզյաններ» սիթքոմն արգելելուց. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր
Մարտ 17 19:33 2019

Հեռուստաեթերների, ժամանցային հաղորդումների բարելավման գործընթացը պետք է սկսել «Ազիզյաններ» սիթքոմն արգելելուց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

 

Պատգամավորի գրառումը ստորև․

 

 

«Հեռուստաեթերների, տարատեսակ ժամանցային հաղորդումների բարելավման գործընթացը պետք է սկսել «Ազիզյաններ» սիթքոմն արգելելուց։

 

Սենց աբսուրդ շատ վաղուց չէի տեսել։

 

Հեռուստառադիոհաղորդումների մասին օրենքն աչքիս լուրջ վերանայման կարիք ունի։

 

Հաջորդիվ անդրադարձ եմ կատարելու հայկական եթերների բովանդակությանը»։