«Այսօրվա իրականության մասին լռելը հավասար է հանցակցության»,-ելույթ ունենալով ՀՀԿ համագումարում՝ հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշել է, որ ՀՀԿ-ն ներընդդիմադիր հաշտության կողմնակից է, սակայն չի կարելի հարգել հարաբերություններն ավելին, քան երկրի մասին ճշմարտություններն են։
Անդրադառնալով իրենց կուսակցության կողմից նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին՝ Աշոտյանն ասել է, որպես կանոն քաղաքական շրջանակները պետք է լուծումներ առաջարկեն պրոբլեմների դեպքում։
«Բայց ունեմ կայուն տպավորություն, որ որոշ մեր գործընկերներ ոչ թե լուծումներ են առաջարկում պրոբլեմների համար, այլ պրոբլեմներ են առաջարկում լուծումների համար, ինչն անհասկանալի է»,-ասաց Աշոտյանը՝ այս առումով հիշատակելով ճապոնական ասացվածքը թրի մասին։
Շարունակելով ելույթը՝ նա վկայակոչել է Օգոստոս Երանելիի խոսքերը. «Եկեք այսօր հավատանք նրան, ինչը չենք տեսնում ու աշխատենք դրանք հասնելու համար, որպեսզի տեսնենք մի օր այն, ինչին հավատում էինք։ Սա է մեր քաղաքական պայքարի համար հոգևոր խորհուրդը»։
Աշոտյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում մեծ թվով քաղբանտարկյալների առկայությանը, նշել է, որ դա փաստում է բռնապետության մասին։
«Կապիտուլյանտն ավելի շատ վախենում է մտքից, քան բազկից, ազատ մարդուց, քան ամբոխից»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










