Եթե վաղը Պուտինն ասի՝ Զանգեզուրը, Սյունիքն Ադրբեջանի տարածք է, Փաշինյանը պետք է այդպես ճանաչի՞. Գեղամ Մանուկյան


Եթե վաղը Պուտինն ասի՝ Զանգեզուրը, Սյունիքն Ադրբեջանի տարածք է, Փաշինյանը պետք է այդպես ճանաչի՞. Գեղամ Մանուկյան
Ապրիլ 2 19:27 2026

«Եթե վաղը Պուտինն ասի՝ Զանգեզուրը, Սյունիքն Ադրբեջանի տարածք է, ինքը պետք է այդպես ճանաչի՞: Ինքն իր ամպուլայի մեջ է, բոլորը մեղավոր են, բացի իրենցից»,-Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսլով Փաշինյան-Պուտին հանդիպումից:

«Իրականում և՛ հպարտության, և՛ նաև դավաճանվածության զգացում կա, որովհետև այսօր կնկատեք, որ գրեթե որևէ բան պետական մակարդակով չի լինելու, բայց ապրիլյան քառօրյայի նահատակներն իրենց ինքնազոհաբերությամբ, և ընդհանրապես հայ ժողովուրդն այդ օրերին իր կազմակերպվածությամբ մի հերոսական էջ գրեց և նաև կանխեց Ադրբեջանի լայնածավալ օկուպացիայի փորձը»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:

 Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը: Նշենք նաև, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: