Արարատ Միրզոյանն այցելել է Վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն


Արարատ Միրզոյանն այցելել է Վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն
Մարտ 16 15:51 2019

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր այցելեց Վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն:

ԱԺ նախագահը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ շենքային պայմաններին, զրուցեց վերականգնողական բուժում անցնող զինծառայողների հետ: Միրզոյանին ներկայացրին սարքավորումները, բուժման ընթացքը: