Պետք է խթանել, որպեսզի գումարները մտնեն տնտեսության մեջ, ոչ թե հանել, տանել բյուջե. տնտեսագետ


Պետք է խթանել, որպեսզի  գումարները մտնեն տնտեսության մեջ, ոչ թե հանել, տանել բյուջե. տնտեսագետ
Մարտ 16 15:30 2019

2020 թ. հունվարի 1-ից  նախատեսվում է բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի), 1 շշի գինը 30 դրամով կբարձրանա, գրավատների պետտուրքը կբարձրանա 60 անգամ՝ տարեկան 100 հազարից դառնալով 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն։

Այս և տնտեսական ոլորտում տիրող բացթողումների շուրջ Armday.am-ը զրուցել է տնտեսագետ Կարեն Ադոնցի հետ:

-Հայաստանի տնտեսությունը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած,ի՞նչ կասեք  տնտեսական ոլորտում  վերջերս կատարվող փոփոխությունների մասին, մասնավորապես ակցիզային հարկի բարձրացման: Ովքե՞ր կլինեն տուժողնեը:

-Հայստանի տնտեսությունը շատ խնդիրներ ունի: Ակցիզային հարկի բարձրացումն այս պահին ժամանակավրեպ է, գործնականում այդ գումարները առաջինը հանվելու է տնտեսությունից:  Գազավորված ըմպելիքներ արտադրում են նաև շատ փոքր ընկերություններ և նրանք  կտուժեն այս առումով:

Եթե ապրանքը թանկանում է, բոլորն են տուժում: Սպառողները թանկացումների դեպքում սկսելու են ավելի քիչ գնել:

-Իսկ ե՞րբ էր նպատակահարմար գնալ այդ փոփոխություններին:

-Ընդհանրապես, ակցիզային հարկի բարձրացումը կատարում են բարեփոխումներից հետո, երբ տնտեսությունը զարգանում է ակտիվ,դրանից հետո կարելի է, սակայն, այժմ տնտեսությունից քամել միջոցները,  իմաստ չունի, քանի որ  այդ ռեսուրսները պետք է շրջանառության մեջ լինեին: Պետք է ներդրողներին շահագրգռել, որպեսզի արտադրողները ներդրումներ անեն, այդ գումարները նորից ընդլայնեն իրենց գործունեությունը, իսկ հիմա մենք հանում ենք այն տնտեսությունից:

Կան թանկարժեք ապրանքներ, որոնց վրա գուցե կարելի է թանկացնել,օրինակ՝ կոնյակ և այլն, բայց այս  պահին հանել տնտեսությունից  դրամական միջոցներ, որոնք պոտենցիալ ներդրումային միջոցնրեր են, նպատակահարմար չէ:

Դա հնարավոր է անել այն ժամանակ, երբ զարգացումը հասել է այն աստիճանի, որ  այլ խնդիրներ չկան:

-Ի՞նչ է պետք ձեռնարկել տնտեսությունն ուշքի բերելու  համար:

-Այժմ անհրաժեշտ է խթանել, որպեսզի այդ գումարները մտնեն տնտեսության մեջ նեդրումների  ձևով,ոչ թե հանել, տանել բյուջե: Բյուջե պետք է տանել ընդլայնված միջոցներից: Եթե քո տնտեսությունը չի զարգանում և դու սկսում ես գումարներ հանել  արտադրողներից, կապ չունի ինձ ձևերով,  դա ճիշտ չէ:

-Ապրիլից նաև սեղմված գազը կթանկանա,այն  և՞ս նույն տրամաբանության մեջ է:

-Նույն տրամաբանության մեջ է: Փաստացի, լրացուցիչ միջոցներ են գնում բյուջե, որոնք ընդլայնման հաշվին չեն:

-Ի՞նչ համեմատականներ կտանեք նախկին ու ներկայիս իշխանությունների օրոք տնտեսական վիճակի մասին:

-Նախորդ իշխանության ժամանակ տնտեսությունն ապրում էր պարտքերով, որևէ դրական բան չկար: Հիմնaկանում օլիգարխիկ միավորների տնտեսվարողների  զարգացման արդյունքում էր պահվում տնտեսության հավասարակշռությունը: Խնդիրը նրանում է, որ տնեսությունն այսօր էլ չի զարգանում, այսօր էլ պարտքերով է ապահովում հավասարակշռությունը, և արվում են քայլեր, որոնք տրամաբանական չեն  և միտված չեն զարգացման խթանմանը:

-Ինչքա՞ն կարելի է պարտքերով պահել տնտեսությունը:

-ՀՀ տնտեսության  հավասարակշռությունը վերջին տաս տարվա ընթացքում պահպանվել է  միջինը  500 մլն դոլար արտաքին  պարտքով: Այժմ, երբ մեր տնտեսությունը չի զարգանում, որպեսզի տնտեսական անկում չլինի, էլի  պետք է պարտքերով պահել:

-Ո՞րն է արմատական խնդիրը գուցե համապատասխան մարդի՞կ չեն իրենց տեղում, մասնագիտական բաց նկատո՞ւմ եք:

-Մինչև այսօր Հարկայի օրենսգրրքի մասին  ինչ-որ  քնարկումներ է արվում, սակայն գործնականու,  եթե դուք գիտեք, թե ինչ եք ուզում, ինչ քայլեր է պետք իրականացել,  հարկային քաղաքականությունը, օրենսգիրքը մշակելը առավելագույնը մեկ շաբաթվա գործ է, ուղղակի  տեխնիկական հարցեր են:

Մասնագիտական գնահատականներ  չեմ ուզում տալ մեր ներուժին: Խոսքը մասնագետների լավ ու վատ  լինելու մասին չէ: Խոսքը գաղափարի մասին է, ինչ քաղաքականություն է իրականացվում, մասնագետին կարելի  է ուղղորդել: Նպատակային գաղափարը բացակայում է, և այս դեպքում  լավագույն մասնագետների առկայության դեպքում անգամ, ոչ մի արժեք դա չի  ներկայացնի:

Եթե հարկային քաղաքականությունը քննարկվում է բնակչության, ձեռնարկատերերի, բոլորի հետ, ուրեմն  չգիտեն,թե ինչ են ուզում անել:

Վերջերս, զովացուցիչ ըմպելիք  արտադրող ընկերությանը  Կառավարությունը տվեց արտոնություն,բայց եթե բոլորին տրված չէ այդ արտոնությունը, նշանակում է՝ ստեղծվում է մենաշնորհ և խաթարվում  է մրցակցությունը: Նույնը վերաբերում է տեքստիլի արտադրությանը:

-Ի՞նչ նախադրյալներ կան, որ  գործարարները  շահագրգռված լինեն  ներդրումներ անել:

-Հայաստանի  զարգացման համար ներդրումային անհրաժեշտ ծավալները հսկայական են:  Նորմալ զարգացման համար խոսքը 2.5 մլրդ դոլարի մասին է: Որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, այդ ծավալի ներդրումների համար որևէ նախադրյալ չկա: Տնտեսությունը կարող է զարգանալ արտահանման միջոցով: Եթե մենք առանձնացնենք  վերամշակող արտադրությունը, որովհետև դրա  հումքը գյուղատնտեսության հետ է կապված, արտադրական մնացած ոլորտների  համար, որոնց հումքը պետք է ներմուծեն, որ արտադրություն կազմակերպեն, ոչ միայն չկան նախադրյալներ, այլև ուղիղ  հակառակը՝ հսկայական մաքսատուրքեր են հումքի, մեքենասարքվորումների վրա:

Այս հատվածում լրջագույն աշխատանք է պետք տանել, մենք ոչինչ չենք արտադրում մեծ հաշվով:

-Իսկ հայկական արտադրանքն ինչքանո՞վ է մրցունակ:

-Եթե անգամ  վրացական շուկա փորձենք մտնել  լուրջ արտադրանքով, միայն այն, որ դա արտադրված է Հայաստաում,  վստահություն չի ներշնչում սպառողների մոտ: