ՀԷՑ-ին զրկելու են լիցենզիայից, որը հավասարազոր է սեփականազրկման․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)


ՀԷՑ-ին զրկելու են լիցենզիայից, որը հավասարազոր է սեփականազրկման․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
Նոյեմբեր 13 22:10 2025

ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը։ Տեղի է ունենալու լիցենզիայից զրկում, որը հավասարազոր է սեփականազրկման։ Այսինքն տեղի է ունենալու սեփականության իրավունքից զրկում։ Այս մասին հայտարարել է իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։ «Սա ամենաբարդ, ամենադժվար ներգործության միջոցն է՝ իրավական տեսանկյունից հիմնավորման ենթակա, որի հիմքում ծանրակշիռ փաստեր պետք է դրված լինեն, որովհետև ակնհայտ է, որ թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ կտրվածքով այն չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի և տարբեր վարկանիշային աղյուսակներում Հայաստանի տեղի ու դերի վրա»,-նշել է նա։

Ավելին՝ տեսանյութում։