Խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս ՀՀ սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղությունն այն է, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն երեք ամիս կրակոցների ձայն չի լսվում, խաղաղությունն այն է, որ Հայաստան գնացք է մտել Ադրբեջանի տարածքով ու բերվել է ցորեն»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ այդ ցորենի մի մասը կարող են հավերին տալ։
«Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելու՞, թեփը կարան տան խոզերին, այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի՞ ուտելու, թե՞ ինքը խոզի միս չի ուտում»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց նա։










