Ընդդիմադիր դաշտում օրակարգ է փոխվել, որովհետև Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո կալանքի տարան Նարեկին և Վազգենին. Դանիելյան


Ընդդիմադիր դաշտում օրակարգ է փոխվել, որովհետև Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո կալանքի տարան Նարեկին և Վազգենին. Դանիելյան
Նոյեմբեր 14 00:01 2025

«Պետք է սպասենք այս շինծու քրեական գործերի տրամաբանական շարունակությանը՝ կալանքին»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է «Իմնեմնիմի» փոդքաթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կալանքի դատը, ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Նա իր վատատեսական կանխատեսումը հիմնավորեց Նիկոլ Փաշինյանի սերմանած վատ բարքերով, անառողջ մթնոլորտով, սևերի և սպիտակների բաժանված հասարակությամբ։

«Պաշտոնյաները հայհոյում են քաղաքական գործիչներին, լրագրողներին, հասարակական-քաղաքական դերակատարներին, ինչն անընդունելի է։ Անընդունելի է վիրավորանքը, քաղաքական ռեպրեսիաները»,- ասաց Դանիելյանը։

Նա նշեց, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն, որովհետև խոսքի համար բանտարկվածներն այսօր տասնյակներով են, որոնց շարքը այսօր համալրեցին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը և փորձում են փակել հարթակը, որում տարածվում են ընդդիմադիր մտքեր։

 «Ընդդիմադիր դաշտում օրակարգ է փոխվել և այն ստիպել է Նիկոլ Փաշինյանին գնալ այս ջղաձգումներին, որովհետև Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո կալանքի տարան Նարեկին և Վազգենին և փոփոխությունը հենց դրանում է»,- ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավարը։