Գյումրեցի կինը ինտերնետային կայքով ուրիշի վարկային քարտից գումարներ է հափշտակել


Գյումրեցի կինը ինտերնետային կայքով ուրիշի վարկային քարտից գումարներ է հափշտակել
Մարտ 16 15:08 2019

Փետրվարի 1-ին, ժամը 13:00-ի սահմաններում Գյումրիի մի բնակիչ ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ 2018 թ. մարտից մինչև դեկտեմբեր ամիսն իր վարկային քարտից ինտերնետային կայքի միջոցով մոտ 40.000 դրամի գործարք են կատարել:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 15-ին պարզվել է, որ նշված գումարը 2018 թ. տարբեր ժամանակահատվածներում տուժողի քարտից ինտերնետային կայքի միջոցով, հափշտակել է Գյումրիի Մուշ-2 թաղամասի բնակչուհի Հասմիկ Ա-ն:

 

Նույն օրը նա ներկայացվել է քննության: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: