«Ջազզվե»-ից հերքում են


«Ջազզվե»-ից հերքում են
Մարտ 15 17:23 2019

Ջազզվե-ի Ֆեյսբուքյան էջում հերքում է հրապարակվել, որում նշվում է.

«Հերքում

Մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Ջազզվե Օպերայում գրանցված է ընդամենը 1 աշխատակից, ապատեղեկատվություն է և չի հաապատասխանում իրականությանը։

Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ոչ լիարժեք են ներկայացրել փաստերն ու ընթերցողի մոտ ստեղծել տպավորություն, թե Ջազզվեում գրանցված է ընդամենը 1 աշխատակից։

«Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված աշխատակիցների թիվը Ջազզվե Օպերային վերագրելը սխալ է, քանի որ Ջազզվեն հանդիսանում է «Համանվագ ՍՊԸ»-ի (հողատարածքի վարձակալի) գույքի վարձակալը։ 
Ջազզվեի աշխատակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար պետք է նայել Ջազզվեում գրանցված աշխատակիցների թվին, այլ ոչ Համանվագ ՍՊԸ-ի։

Ջազզվեում ապրիլ - հոկտեմբեր ժամանակաշրջանում ունենում ենք 140-150 գրանցված աշխատակից։ 
Ջազզվե Օպերայում անհրաժեշտ են 70 աշխատակիցներ աշխատանքները լիարժեք կազմակերպելու և միաժամանակ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չխախտելու համար (ներառյալ վարչական ռեսուրսները)։ Նշենք, որ Օպերայի մասնաճյուղն աշխատում է 24 ժամ։

Ի՞նչ է տեղի ունենում փակվելու արդյունքում։ 
Փակվելու արդյունքում, ինչպես նշել էինք, աշխատանքից ազատվում է 70 աշխատակից։ Տեղեկացնենք, որ պատկան մարմինները 2018 թվականի սեպտեմբերին խորքային ուսումնասիրություններ են իրականացրել «Ջազզվե ՍՊԸ» - ում, որի արդյունքում որևէ խախտում չի արձանագրվել»։