Արծրուն Հովհաննիսյանը՝ Դ. Տոնոյանի վարորդի լկտի պահվածքի մասին


Արծրուն Հովհաննիսյանը՝ Դ. Տոնոյանի  վարորդի լկտի պահվածքի մասին
Մարտ 15 17:02 2019

Ինչպես հայտնել էինք՝ Արցախի պողոտայում  մարտի 13-ին առավոտյան Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծառայողական  մեքենան կտրուկ դուրս է եկել այլ մեքենայի դեմ հանդիման: Վարորդը պահանջել է զիջել  ճանապարհը և լկտի պահվածք է ցուցաբերել քաղաքացու նկատմամբ:

Պարզելու համար արդյո՞ք նկատողություն ստացել  են ՊՆ աշխատակիցները, և ո՛ւր  է շտապելիս եղել նախարարին սպասարկող մեքենան, որի մեջ նախարար Դավիթ Տոնոյանը չի գտնվել, ArmDay.am-ը կապ հաստատեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

«Վստահ չեմ, որ քաղաքացին մեղավոր չի եղել, և հենց նա չի  եղել երթևեկության կանոնների խախտողը: Եթե ապացույցներ լինեն, այդ ժամանակ կմեկնաբանենք և կմտածենք նկատողության մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով առանց նախարարի մեքենան վարելու հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ հնարավոր է՝գնալիս են եղել նաախարարի մոտ: