Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ նախօրեին՝ մարտի 14-ին, տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ ակցիաների ժամանակ գրանցվեցին բախումներ ոստիկանների հետ, որոնց հետեւանքով տուժեցին թե քաղաքացիներ, թե ոստիկաններ։
5 տարբեր միջադեպերի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ Վերջինիս փոխանցմամբ՝ ներկա պահին ոստիկանությունում նախապատրաստվող 5 նյութերից 2- ը վերաբերում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու, 2-ը՝ ոստիկանների կողմից պաշտոնական լիազորություններն առերեւույթ անցնելու, իսկ 1-ը՝գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերին։
Հարուցված քրեական գործեր չկան։
Վերջին տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 26 քաղաքացի, ովքեր ազատ են արձակվել։