Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս 2 ամսով


Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս 2 ամսով
Մարտ 15 15:40 2019

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 15-ին, բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։

Որոշումը կայացրել է դատավոր Արմեն Բեկթաշյանը։ Միջնորդության քննությունը սկսվել էր մարտի 13-ից։