Պոլսո հայոց պատրիարքարանը մինչեւ Սուրբ Զատիկ եկեղեցական սուգ է հայտարարել պատրիարքի մահվան համար


Պոլսո հայոց պատրիարքարանը մինչեւ Սուրբ Զատիկ եկեղեցական սուգ է հայտարարել պատրիարքի մահվան համար
Մարտ 15 10:48 2019

Պոլսո հայոց պատրիարքարանը  պատիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանի մահվան հետ կապված սուգ է հայտարարել։

Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ազգային եկեղեցական սուգ է հայտարարվում մինչեւ Սուրբ Զատիկ։

Նշենք, որ Պոլսո 84-րդ պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանը մահացել է սրտի կաթվածից մարտի 8-ին։ Մարտի 17-ին տեղի է ունենալու պատրիարքի թաղման արարողությունը։