Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հաջողությամբ մեկնարկել է 70 կգ քաշային Արման Անդրեասյանը:
Մեր ըմբշամարտիկը 1/4 եզրափակչում է: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հաջողությամբ է մեկնարկել նաև 61 կգ Մանվել Խնձրցյանը: Նրա առաջին մրցակիցը իտալացի Պրոդուն էր:
Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հետևյալ կազմով.
57 կգ Արսեն Հարությունյան
61 կգ Մանվել Խնձրցյան
65 կգ Վազգեն Թևանյան
70 կգ Արման Անդրեասյան
74 կգ Հրայր Ալիխանյան: