Այսօր Մուսա Լեռան հերոսամարտի 110-ամյակն է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ այն սպառնալիքները, որոնք կախված էին հայ ժողովրդի գլխին մեկ դար առաջ, որոշակի խմբագրումներով ու դրսևորումներով առկա են նաև այսօր:
«Ինչպես ժամանակին մարդիկ երկընտրանքի առաջ էին կանգնած` պայքարե՞լ, թե՞ հպատակվել, նույնն էլ այսօր է:
Ընդունե՞լ թշնամիների` մեզ վաճառվող հույսն ու խոստումը, թե՞ մեր նպատակներին ձգտել պայքարի և տրամաբանության ճանապարհով:
Մեր ուղին, միանշանակ, պայքարն է` առանց որի չի լինի կյանք, հայրենիք և ազատություն»,- նշել է նա։