Եթե քանդվում են, պետք է քանդվեն Օպերայի հարակից տարածքում կառուցված բոլոր սրճարանները, բայց պետք է ժամանակ տալ այս մարդկանց: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Սեզոնին մոտ սկսեցինք, այնինչ պետք է ժամանակ տայինք, թույլ տայինք գոնե այս տարի աշխատեին։ Մարդիկ բիզնես են դրել, ներդրում են արել, պետք է նաեւ առաջարկ լիներ այդ մարդկանց համար գոնե տեղափոխման համար։ Քաղաքապետարանից չեն հանդիպել սրճարանի տերերի հետ»,-ասաց նա։
Հիշեցնենք,որ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են սրճարանների ապամոնտաժումը տարածքը կանաչապատելու նպատակով։
Ապամոնտաժման աշխատանքների մեկնարկը սրճարանի աշխատակիցներին անակնկալի է բերել և նրան պայքարում են, որպեսզի ապամոնտաժում չլինի, քանի որ դրա արդյունքում գործազուրկ կդառնա մոտ 300 մարդ: