Նորընտիր տնօրենը ուսուցիչներից պահանջում է ազատվել աշխատանքից, որպեսզի տեղավորի իր ծանոթներին. բողոքի ակցիա՝ Ավշարում


Նորընտիր տնօրենը ուսուցիչներից պահանջում է ազատվել աշխատանքից, որպեսզի տեղավորի իր ծանոթներին. բողոքի ակցիա՝ Ավշարում
Մարտ 12 13:00 2019

Վաղ առավոտից Ավշարի  միջնակարգ դպրոցում բողոքի ցույց է տեղի ունենում: Աշակերտներն ու ուսուցչական կազմը դասադուլ  և գործադուլ են անում ՝ պահանջելով  նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։

ArmDay.am-ի հետ զրույցում ակտիվիսնտերը նշեցին, որ  չեն պատրաստվում նահանջել, և կշարունակեն բողոքի ցույցերը:

«Գյուղը հավաքվել է դպրոցում և   բողոքում է նոր տնօրենի կողմից արվող  քայլերի դեմ: Նա դպրոց մտնելուց հինգ րոպե անց կանչել է քառասուն և ավելի տարվա փորձ ունեցող ուսմասվարին և պահանջել ազատման դիմում ներկայացնել, հակառակ դեպքում ՝ այլ քայլեր կձեռնարկի: Նոր տնօրենն ասել է, որ իր մարդն ունի և վաղվանից իր հետ է աշխատելու»,-ասաց ակտիվիստներից մեկը:

Ալինա Մախսուդյանը նշեց, որ  հերմինե Անդրեասյանն ու ամուսինը մասնակցել են  հեղափոխության ակցիաներին և մարզպետի հետ ինչ-որ բարեկամական կապ ունեն:

Ակտիվիստը  Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակի հետ կապված  անձնական նամակով և մեկնաբանություններով գրել է մարզետ Գարիկ Սարգսյանին և ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, ակայն արձագանք չի ստացել:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Արարատի մարզում  արդեն 3-րդ դեպքն է, որ անարդար ճանապարհով տնօրեն  է ընտրվում:

Մարզպետարանից ներկայացուցիչներ են այցելել Ավշարի միջնակարգ դպորց, փակ  խորհրդակցություն է տեղի ունեցել: