Խուճապի մի մատնվեք, մազաթափությունը կարելի է կանխել ներարկումների միջոցով. կոսմետոլոգ Vivyen Vard


Խուճապի մի մատնվեք, մազաթափությունը կարելի է կանխել ներարկումների միջոցով. կոսմետոլոգ Vivyen Vard
Մարտ 10 12:49 2019

Երկար ու փարթամ  մազերը կնոջ գեղեցկության գրավականն են, սակայն լինում են դեպքեր, երբ սկսվում է մազաթափություն և հասցնում անգամ ճաղատության: Մազաթափությունը առաջանում է տարբեր պատճառներով, սակայն մեր օրերում այն կանխելու տարբեր մեթոդներ կան, պետք չէ խուճապի մատնվել:

Armday.am-ը մազաթափության պատճառների և դրանց  վերականգնման  մեթոդների մասին զրուցել  է կոսմետոլոգ  Վիվյեն  Վարդի հետ,  ում ծառայություններից կարող եք օգտվել ինչպես Երևանում, այնպես էլ  Գյումրիում:

-Ի՞նչը կարող է լինել մազաթափության պատճառ:

-Մազաթափությունը կարող է առաջանալ ինչպես ժառանգական նախատրամադրվածության, այնպես էլ սննդարար նյութերի անբավարար քանակի և հիվանդությունների պատճառով, այդ թվում՝ սթրեսի հետևանքով։ Մազաթափությունն առանց պատճառի չի լինում: Միայն ժամանակավոր մազաթափություն կարող  լինել հղիությունից հետո, դա նորմալ է, հորմոնային խախտման հետ կապ ունի:

-Հնարավո՞ր է կանխել մազաթափությունը:

-Այո, հնարավոր է, սակայն նախ պետք է պարզել, թե որն է մազաթափության պատճառը, որը կատարվում է հետազոտության միջոցով: Դրանից հետո միայն, մազաթափության պատճառը վեր հանելու և այն վերացնելու արդյունքում հնարավոր կլինի խուսափել խնդրից:

-Հիմնականում ի՞նչն է մազաթափության պատճառ հանդիսանում:

-Հաճախ է պատահում, երբ մազաթափության պատճառը վահանաձև գեղձի խանգարումն է լինում:

-Մազերն ի՞նչ հաճախականությամբ են վերականգնվում:

-Մազը ամեն քսանմեկ օրը մեկ թափվում և վերականգնվում է: Սակայն, եթե հինը թափվում է, և նորը չի աճում, պետք է  անհանգստանալ:

-Միայն  Ձեր առաջարկած ներարկումներով կարելի՞ է, կանխել մազաթափությունը: Քանի՞ տոկոսով կվերականգնվեն մազերը:

-Միայն մազաթափության դեմ  ներարկումներով չենք կարող մազաթափությունը կանխել, դրա համար պետք է իմանալ հիվանդության բուն խնդիրը և բուժում սկսել դրա դեմ, հակառակ դեպքում, մեր բուժումը ժամանակավոր բնույթ կունենա: Մազերը կվերականգնվեն առնվազն  երեսուն տոկոսով:

-Դուք ի՞նչ նյութերով եք կատարում մազերի վերականգնումը:

-Երկու-երեք տեսակի նյութեր կան, որոնցով ներարկումների միջոցով կանխում ենք մազաթափությունը: Շվեյցարական նյութեր են, որոնք արտոնագրված ընկերություններից ենք ձեռքբերում, մենք չենք պատրաստում:  Կա նյութ, որը նաև էներգիա է հաղորդում մարդուն,ազդում է տրամադրության վրա:

-Ինչպե՞ս եք ներարկում,ցավո՞տ գործընթաց է:

-Մանր -մանր ներարկում ենք գլխամաշկի մեջ: Նախապես գլուխը պետք է լվանալ, քանի որ ներարկումից հետո երկու օր չի կարելի լվանալ մազերը: Չի կարելի նաև գլխարկ դնել այդ օրերին: Այո, մի փոքր ցավոտ է, սակայն ցավազրկում ենք և ներարկումից հետո ցավ չի զգացվում:

-Ի՞նչ հաճախականությամբ  պետք է ներարկումներ անել, որպեսզի արդյունը նկատելի լինի:

-Հինգ օրը մեկ պետք է ստանալ  ներարկում, որից հետո պետք է սպասել որոշ ժամանակ:

-Լրացուցիչ միջոցներ կա՞ն, որոնք կարող են նպաստել մազի աճի զարգացմանը:

- Նաև կոկտեյլներ կան, որոնք ևս նպաստում են մազի վերականգնմանը:

-Ինչպե՞ս հասկանալ ներարկումն ազդո՞ւմ է, թե՞ ոչ:

-Ներարկումից հետո զգում են, որ ինչ-որ գործընթաց է կատարվում մազարմատների հետ, տաքանում է գլուխը և այլն:

-Իսկ  ի՞նչ արժե մեկ կուրսը:

-Մեկ այցը տասնհինգ հազար դրամ արժե,բայց լինում են նաև զեղչեր, երբ կուրսը շարունակական է լինում: Մեկ կուրսի մեջ մտնում է հինգ այցելություն:

-Եթե մազի աճը կանգնել է, ներարկումները կօգնե՞ն մազերի վերականգնմանը:

-Մինչև քսանյութ տարեկանը մազն ու մաշկը փոխվում է: Եթե անգամ քսանյութն անց է մարդը, միևնույնն է, արժե անցնել ներարկման կուրսը: Գլխամաշկը ծակելով մաշկի տակ մեռած բջիջները վերականգնվում են: Վիտամինների կոմպլեքսի ներարկումից հետո մազն ավելի լավ է սկսում վերականգնվել, ամրանալ:

-Խնամքի ո՞ր միջոցների դեպքում կարող է  խնդիրներ առաջանալ:

-Օրինակ սխալ է, երբ յուղոտ մաշկը սկսում են չորացնել, ինչպես մի ժամանակ այն անում էին քացախի և սոդայի միջոցով: Դա սխալ է, քանի որ սոդան գլխամաշկը  լվալու համար նախատեսված չէ: Յուղային բալանսը խախտվում է և չի կարող վերականգնվել այլևս:

Գեղեցկության սրահների ծառայությունները չեն վնասում մազերին, եթե պրոֆեսիոնալ ձևով է արվում: Լամինացիա, կերատինով սնուցում և այլն, դրանք նպաստում են մազի առողջացմանը, քանի որ վնասված մազերը հեռացվում է և մազն սկսում է շնչել: Այն ինչ չի դիպչում մազարմատին, չի կարող վնասել մազին:

-Որքա՞ն հաճախ արժե կտրել մազերը:

 -Երբ մազը կտրում են, այդ ժամանակ միանգամից է մազը ուշքի գալիս: Իմաստ  չկա ճյուղավորված մազը պահել, այդ դեպքում  մազը չի երկարի: Ոչ մի դեպքում պետք չէ պոկել մազերի ճյուղավորված մասերը:

-Կարծիք կա, որ երկար մազը ողջ վիտամիններն իր մեջ է ներքաշում և հատկապես երեխաների մազերը չպետք է շատ երկարեցնել:

-Եթե մազը վերցնում է ինչ-որ  վիտամին, ուրեմն կարիքը կա, և կապ չունի թե մազն ինչ երկարություն ունի: Երեխայի երկար մազերը կտրելու պատճառը միայն խնամքով պայմանավորված է, քանի որ առողջության հետ կապված խնդիրներ չկան:

-Մազերը սեզոնային խնամք պահանջո՞ւմ են:

-Պետք է հատկապես ուշադիր լինել լողափ գնալիս, հակտապես, երբ մուգ մազեր ունեք:

Արևը առաջինը մուգ մազերն է չորացնում, և պետք է ինչպես մարմինը,այնպես էլ մազերը, հատուկ քսուքներով պատել, որպեսզի չվնասվեն: Պետք չէ ներկել մազը ծով գնալուց առաջ,քանի որ կրկնակի չորացում է տեղի ունենում:

-Մի փոքր անդրադառնանք մազերը ներկելու հետ կապված խնդիրներին:

-Մազի ներկը պետք է ճիշտ ընտրել: Այն կարծրատիպը, որ մազը ներկելուց հետո մի քանի օր չեն լվանում, սխալ է, քանի որ մազարմատը վնասվում է, այրվում է մաշկը և չի կարող դրանից լավ արդյունք լինել:

-Ի՞նչ հաճախականությամբ է պետք լվանալ մազերը:

-Երբ ամեն օր մազ են լվանում և մաշկը  ճիշտ ձևով չի չորանում, դա ևս կարող է մազաթափության պատճառ դառնալ: Իհարել,  դա անհատական  բնույթ է կրում, սակայն  պետք չէ ամեն օր լվանալ, գոնե  օր ու մեջ, կամ երկու օրը մեկ պետք է լվանալ մազերը: Պետք է նշեմ նաև, որ շատ կարևոր է, որ շամպույնը լինի պարտադիր որակյալ և համապատասխանի տվյալ գլխամաշկին: Էժանագին  շամպույններովչպետք է լվանալ մազերը, քանի որ մաշկը ճիշտ չի սնվում  և չորանում է:

Կարինե Գևորգյան