Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ


Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ
Հոկտեմբեր 27 19:23 2025

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Սա ուշագրավ է, քանի որ հենց այստեղ են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, ազատազրկված Միքայել Սրբազանն ու կալանավորված հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Այս մասին գրում է Panorama.am-ը։

 

Ռոբերտ Թամարյանին այս տարվա 2025թ․ մայիսի 8-ին Սրբուհի Գալյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։ Ուղիղ մեկ տարի նա այդ հիմնարկի պետի պաշտոնակատարն էր, մինչ այդ եղել է պետի տեղակալը։

Ուշագրավ է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի արդեն նախկին պետ պետ Ռուբեն Խալապյանը նույն օրը՝ հոկտեմբերի 15-ին նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։

 

Նշենք, որ այս պաշտոնում Խալապյանը նշանակվել էր 2024-ի փետրվարի 7-ին, մինչ այդ մոտ մեկ տարի նա եղել է   ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ մինչ այդ 2021թ․ նոյեմբերի 15-ից  ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետն էր։