Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ «Մարտի 1»-ի քրեական գործով


Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ «Մարտի 1»-ի քրեական գործով
Մարտ 9 13:08 2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ով սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։

Մասնավորապես՝ վերջինս օգտվել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

Լուրի հավաստիությունն իմանալու համար  ArmDay.am-ը կապ հաստատեց  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա  Օհանջանյանի հետ, սակայն,նա  չմեկնաբանեց լուրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտի մեկի գործով հարցաքննվել են  Լևոն Տեր-պետրոսյանն ու  Սերժ Սարգսյանը: