Սերժ Սարգսյանը երեկ կրկին հարցաքննվել է


Սերժ Սարգսյանը երեկ կրկին հարցաքննվել է
Փետրվար 7 15:40 2019

Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը երեկ կրկին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է եղել: Սերժ Սարգսյանը հերթական անգամ հարցաքննվել է Մարտի մեկի գործի շրջանակներում։ Սարգսյանը սույն գործով վկայի կարգավիճակ ունի:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից դարձյալ չմեկնաբանեցին մեր տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է փետրվարի 7-ին. հարցաքննությունը տեւել է 5 ժամից ավելի:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: