Նոր կրթական և հետազոտական համագործակցություն․
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում հյուրընկալել ենք Չինաստանի առաջատար բուհերից մեկի՝ Քսիդիանի համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, Քսիդիանի համալսարանի ակադեմիական կոմիտեի ղեկավար Հաո Յուեն։
Պաշտոնական հանդիպման ժամանակ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քսիդիանի համալսարանի միջև ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Այս համաձայնագրով հիմք դրվեց նոր կրթական և հետազոտական ծրագրերի իրականացմանը, ուսանողական ու ակադեմիական շարժունությանը, ինչպես նաև ռազմավարական նախաձեռնությունների զարգացմանը։
Ուրախ եմ, որ Քսիդիանի համալսարանի հետ գործընկերությամբ բացվում են նոր հնարավորություններ միկրոէլեկտրոնիկայի և էլեկտրոնային դիզայնի նախագծման ոլորտում։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը կարևոր ներդրում կունենա որակյալ մասնագետների պատրաստման, ուսանողների փոխանակման և նորարարական ծրագրերի իրագործման գործում։

