ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Հախվերդյանին ներկայացնելը համարում եմ անիմաստ, որովհետև բոլորս գիտենք՝ նա ով է եղել և ով է հիմա, բայց չեմ կարող չանդրադառնալ Համլետ Ղուշչյանին, ով կազմակերպեց, դրդեց և օժանդակեց ազգադավ այդ «Միջոցառումը»։
Զարմանում եմ, Համլետ Ղուշյան, գոնե գիտակցո՞ւմ եք Ձեր արարքները, հաշիվ տալի՞ս եք դրանց համար, հասկանո՞ւմ եք, որ թշնամիների համար Ձեր սարքածից այս պահին հաճելի և ձեռնտու բան չկա։ Հայրենիքի դավաճանությունը հո միայն լրտեսություն անելով չէ։
Պարոն Ղուշչյան, թեև Ձեր կողմից կազմակերպածը քրեորեն դատապարտելի չէ, բայց հավատացեք կլասիկ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է»։