Հայաստանն Ուկրաինա չդարձնեք


Հայաստանն Ուկրաինա չդարձնեք
Մարտ 4 12:38 2019

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Մարտի 4-ին Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվել գործող իշխանություններին խիստ քննադատող Նարեկ Մալյանը,որին,ինչպես հարձակվողներից մեկն էր անկեղծացել,ցանկացել են նետել աղբարկղը...
Որքան կարելի է կռահել,Հայաստանում իրականացվում է 2014 թ-ի հետհեղափոխական Ուկրաինայի սցենարը,երբ իշխանության եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախորդ իշխանությունների ներկայացուցիչների դեմ պայքարի այլ տարբերակ չգտնելով հարձակվում էին վերջիններիս վրա և նետում աղբարկղերը...Այդ ամենի հետևանքներից ամենավտանգավորը՝հասարակութկան սարսափելի պառակտումն է և անտագոնիզմը քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև...Բազմաթիվ սոցիալական և արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող մեր երկիրը դա չի մարսի...
Խորհուրդս մեկն է՝Հայաստանն Ուկրաինա չդարձնեք... Ընտրեք պայքարի այլ՝քաղաքակիրթ մեթոդներ..