Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ սույն գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Կատարվում է նախաքննություն։
Նշենք, որ նա ձերբակալվել էր, դատարան է ներկայացվել կալանքի միջնորդություն։
24News-ի տեղեկացմամբ՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրել է տնային կալանք՝ 2 ամսով: