Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Այդ մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում՝ կից լուսանկար հրապարակելով՝
«Եռօրյա աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն, չնայած դժվարանցանելի ճանապարհներին ու վատ եղանակային պայմաններին, համարում ենք սկսված»։
Ավելի ուշ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել ու տեղեկացրել, որ Արցախի ճանապարհին այցելել են Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ.
«Օր առաջին.
Արցախի ճանապարհին այցելեցինք Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ։ Տեղում ծանոթացանք խնդիրներին, որպեսզի մեր լիազորությունների շրջանակներում աջակցենք դրանց լուծմանը։ Այցելեցինք նաև բուժում ստացող մեր զինվորներին, նրանց առողջություն և բարի ծառայություն մաղթեցինք»,- գրել է նա։