Շատերը ունեն յուղոտ մազեր եւ չգիտեն՝ ինչպես պայքարել դրա դեմ: Ահա տնական արդյունավետ մի քանի միջոց՝ ընդդեմ յուղոտ մազերի:
Կիտրոնի հյութ
Այն օգնում է, որպեսզի մազերն արագ չյուղոտեն, լվանում է մազարմատներից շամպունի հետքերը: Ջրի մեջ կիտրոն քամեք, քսեք մազարմատներին, թողեք, ապա լվացեք գոլ ջրով:
Սննդային սոդա
Սոդան եւս օգնում է ազատվել յուղոտ մազերից: 2-3 թեյի գդալ սոդան մեկ լիտր ջրի մեջ լցրեք, քսեք մազերին, ապա 20 րոպեից լվացեք գոլ ջրով:
Թեյ
Թեյը նույնպես հիանալի պայքարում է յուղոտ մազերի դեմ: Թրմեք այն, թողեք սառչի, քսեք մազերին, ապա լվացեք:
Խնձորի քացախ
1/4-րդ բաժակ քացախը մեկ լիտր ջրի հետ խառնեք, սփրեյի նման լցրեք մազերին, թողեք մի քանի րոպե, ապա լվացեք գոլ ջրով:
Աղբյուր՝ Բուժ ինֆո










