Գորիս-Սիսիան հատվածում բուք է, ճանապարհը միակողմանի բաց է


Գորիս-Սիսիան հատվածում բուք է, ճանապարհը միակողմանի բաց է
Մարտ 2 18:52 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները (կան կուտակված ավտոմեքենաներ):

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարներ ավտոմեքենաների, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար: 

Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (բուք է, կան կուտակված ավտոմեքենաներ) միակողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի է Կարմիրի լեռնանցքը:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն եւ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: