ԿԴՄՄ նախագահն ու ԵԺԿ գլխավոր քարտուղարը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


ԿԴՄՄ նախագահն ու ԵԺԿ գլխավոր քարտուղարը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտ 2 18:40 2019

Հայաաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստանում գտնվող Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի  և Եվրոպայի ժողովրդական կուսակցության  գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հյուրերը շրջայց են կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ նախագահ Պաստրանան գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պատվիրակությանն ուղեղկցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: