Գեղարքունիքի Վերին Գետաշենում կառուցվող ՀԷԿ-ի դեմ բողոքի ակցիաներն այս պահին դադարել են: Գյուղացիները թույլատրել են, որ ՀԷԿ-ն աշխատի: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց համաjնքապետ Տիգրան Մուրադյանը:
«Այս պահին ՀԷԿ-ն աշխատում է, գյուղացիները գետի հունը չեն փոխել, սակայն պայմանավորվել են, որ խնդիրներին լուծում տրվի»,-ասաց համայնքապետը:
Համայնքապետը կրկին դիմել է ՀԷԿ-ի տնօրինությանը, մանրամասն և հստակ պահանջները ներկայացրել, որտեղից խոստացել են՝ երկուշաբթի արձագանքել:
Հարցին, թե ՏԿԶՆ և մարզպետարանը արձագանքե՞լ են իր դիմումներին, համայնքապետը պատասխանեց.
«Նախարարությունից և մարզպետարանից արձագանքել են, սակայն հստակ ոչինչ չի ասվել, խնդիրը ուսումնասիրվման փուլում է»,-ասաց նա:
Համայնքապետի խոսքով՝ ՀէԿ-ը մի քնի ընտանիքի չնչին կոպեկներով փոխհատուցել է, ում տնամերձ հողամասերով խողովակաշարեր են անցնում:
ArmDay.am-ին Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնեցին, որ խնդիրը նախարարության իրավասության տիրույթում չէ,բայց քանի որ դիմում կա, դիմումին ընթացք է տրվել և լրացուցիչ ուսումնասիրության համար ուղարկվել է լիազոր մարմիններ:
Հիշեցնեք, որ մեկ շաբաթ առաջ Վերին Գետաշենում համայնքապետը միացել էր ՀԷԿ-ի դեմ բնակիչների բողոքի ակցիային և հույս հայտնել, որ որ հեղափոխությունից հետո այս հարցին պատշաճ լուծում կտրվի: