Պատճառներ, որոնց հետ կապված Դ. Իոննիսյանը չի ցանկանում լինել ԿԸՀ նախագահ


Պատճառներ, որոնց հետ կապված  Դ. Իոննիսյանը չի ցանկանում լինել ԿԸՀ  նախագահ
Մարտ 2 13:34 2019

Ես արդեն հոգնել եմ հերքել ԿԸՀ  նախագահ լինելու մասին լուրերը: Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին՝ ArmDay.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Գոնե ուրիշ պաշտոն մտածեն,  անընդհատ նույն պաշտոնում  են ինձ նշանակում: Ինչպես բազմիցս նշել եմ՝ ես ցանկություն ու մտդրություն չունեմ  լինել ԿԸՀ նախագահ: Ես ինձ այդ պաշտոնում չեմ տեսնում: Առհասարակ, հաջողված ընտրություններից հետո պատճառ չեմ տեսնում Տիգրան Մուկուչյանի հրաժարականի համար»,-ասաց նա:

Իոաննիսյանը նշեց, որ չի լինի ԿԸՀ նախագահ մի քանի պատճառով. Նրա խոսքով՝  քաղհասարակությամբ շատ կարևոր ֆունկցիա են իրականացնում,որը  իշխանությունների վերահսկման ֆունկցիան է, և չի կարելի  այն  թողնել անտեր:

«Հիմա շատերը գնացին իշխանություն և այս առումով քաղհասարակությունը մի քիչ թուլացավ,լավ մասնագետներ կորցրինք, իհարկե, ես ուրա եմ, որ նրանք զբաղվելու են  պետության կառավարմամբ, սակայն քաղհասարակաության համար բավականին թուլացնող երևույթ է դա»,-ասաց նա:

Իոաննիսյան  նաև շեշտեց, որ Գործող  ԸՕ-ի համաձայն ԿՀԸ ղեկավարը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն, որն ինքը չունի:

«Ես ֆիզիկոս-մանկավարժ եմ: Թեև ԸՕ-ի այս  նորմը նախատեսվում է փոխել, բայց ոչ նրա համար, որ ես դառնամ ԿԸՀ նախագահ: Այն պետք է փոխվի, քանի որ  հակասում է Սահամնադրությանը»: