Արամ MP3-ին ստել է․ զորակոչը «շրջանցել» է երգչին


Արամ MP3-ին ստել է․ զորակոչը «շրջանցել» է երգչին
Մարտ 1 17:39 2019

«Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»։ Նախորդ տարի, երբ մեկնարկել էր ձմեռային զորակոչը նման հայտարարություն արեց երգիչ, հաղորդավար Արամ MP3-ը։ Երգիչը նշել էր, որ ինքն ունի բժշկական կրթություն և օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր որպես բժիշկ, ունի սպայի՝ լեյտենանտի կոչում:

«Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչև 35 տարեկան պետք է գնամ և ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»,- ասել էր  երգիչը:

Ձմեռային զորակոչն ավարտված է, իսկ Արամ MP3-ին այդպես էլ բանակ չի գնացել։ Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ հերթական անգամ հաղորդավարի կողմից դրսեւորված շոու։ Հեռուստաէկրանների առաջ դերասանություն իրականացնող Արամին պարզապես խորհուրդ կտանք չինքնահաստատվել բանակի հաշվին, չփորձել՝ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը դարձնել սեփական անձը փիառելու եղանակ։

Հայրենիքի հանդեպ պարտքդ կատարիր լուռ, այնպես, ինչպես իսկական հայորդիներից շատերն են անում։

Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը,  Ռոբերտ Աբաջյանն ու մյուս անմահ հերոսները լուռ, առանց բարձրաձայնելու մեկնեցին առաջնագիծ։ Նրանք իրենց կյանքի գնով պահպանեցին հայկական երկու հանրապետությունների սահմանները։ 

Բարի ծառայություն հայ զինվորին ու հայ սպային, նրանց, ովքեր այս պահին կանգնած են առաջնագծում։ Իսկ Արամ MP3—ները դեռ համարձակություն պետք է ունենան զենք բռնելու եւ սահման պահելու համար։