Սուրեն Պապիկյանը ՝ Ուրցաձորի համայքնապետի՝ կաշառքով ընտրվելու մասին


Սուրեն Պապիկյանը ՝ Ուրցաձորի համայքնապետի՝ կաշառքով ընտրվելու մասին
Մարտ 1 16:38 2019

Անկախ նրանից համայնքապետը հին էր, թե նոր, ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել հենց այդ անձնավորությունը: Մեր գործառույթն է պաշտպանել բոլորի իրավունքները, այդ թվում ընտրված համայնքապետի:Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստին, որ Ուրցաձորի բնակիչները բողոքի ակցիաներ են անում եւ հայտարարում, որ համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրված Ռաֆիկ Անդրեասյանը ընտրակաշառքով է ընտրվել:

Եթե եղել են չարաշահումներ, թող դիմեն իրավապահներին. մինչ օրս ես որեւէ նման փաստի չեմ առնչվել:

 «Եթե ի հայտ կգան այլ հանգամանքներ, որոնց առկայությունն անհամատեղելի կլինի համայնքապետի հետագա կառավարման առումով, օրենքի շրջանակներում դա կիրագործվի: Այս պահի դրությամբ չկան փաստեր, որ որեւէ մեկի պաշտոնավարումն անհամատեղելի լինի: Համայնքն է որոշել, թե ում է ընտրում: Եթե կան փաստեր, թող դիմեն պատկան մարմիններին»,-ասաց նա:

Պապիկյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ՊՎԾ-ն իրավունք ունե՞ր մտնել ու գյուղապետարանի բյուջեն ստուգել:

«ՊՎԾ-ն քաղաքացիների դիմումով պարտավոր էր գնալ եւ տեղում ծանոթանալ բարձրացված խնդիրներին,-»,-ասաց  նախարարը:

Ավելի վաղ, հայտնե էինք, որ Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել էր համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:  Նա նշել էր, որ այն մարդիկ, ովքեր զրպարտել են իրեն, պատասխան են տալու: