Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի (Արմենակյանից Գլինկա) երթևեկությունը


Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի (Արմենակյանից Գլինկա) երթևեկությունը
Մարտ 1 16:32 2019

Հարգելի համաքաղաքացիներ,
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 3-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երեւանի քաղաքապետարան