Չեմ կարծում, թե կուսակցական թատրոն լինելը շատ վատ բան է. Ն.Ղարիբյանը՝Համազգային թատրոնի մասին


Չեմ կարծում, թե կուսակցական թատրոն լինելը շատ վատ բան է. Ն.Ղարիբյանը՝Համազգային թատրոնի մասին
Մարտ 1 14:44 2019

Այս պահին մշակութային որևէ օջախի պետական հոգնածությունիցդուրս գալու մասին խոսք չկա:  Այս մասին մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով Համազգային թատրոնի փակման վերաբերյալ քննարկումներին:

Հարցին, թե բարձրացված աղմուկն անտեղի՞ է և հնարավո՞ր է, որ եթե ոչ վաղը , ապա որոշ ժամանակ անց այնուամենայնից փակվեն կամ վերամիավորվեն ՊՈԱԿ-ները,Ղարիբյանը պատասխանեց՝ ՊՈԱԿ-ները փակելու մասին որևէ խոսք չկա: 

«Նախարարությունում չկա որևէ մասնագետ, որն անձնական վրեժ ունի և ուզում է փակել որևէ թատրոն, և ընդհանրապես, խոսք չկա որևէ թատրոն փակելու մասին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Համազգային թատրոնն իր կողմից կուսակցական համարելուն և հարցին՝  արդյո՞ք դա չի ազդի թատրոնի հեղինակության վրա, Նազենի Ղարիբյանը նշեց. «Եթե մտածում եք կուսակցական թատրոն լինելը շատ վատ բան է, ապա կարող է ազդել, սակայն ես այդպես չեմ կածում»:

Նա նշեց, որ Համազգային թատրոնը եղել է կուսակցական 1991 թվականին  և 2003 թվականից դարձել է պետական թատրոն: