Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Դրամանենգություն, զենքի առգրավում, կեղծ համարանիշներ


Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Դրամանենգություն, զենքի առգրավում, կեղծ համարանիշներ
Մարտ 1 14:02 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 28-ից մարտի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, թմրամիջոցի հայտնաբերման 10, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 7-ական, ծեծի 3, բնակարանային գողության, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի իրացման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրության 2-ական, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման, սպանության սպառնալիքի, արդարադատությանը խոչընդոտելու, տրանսպորտային միջոցների կեղծ հաշվառման համարանիշեր պատրաստելու եւ իրացնելու ու սահմանը ապօրինի հատելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, անձնական ունեցվածքի գողության ու բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: