ԼՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին


ԼՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին
Մարտ 1 11:46 2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը:

Դրանից հետո նրանք քայլերթով ուղևորվեցին դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ զոհված 10 անմեղ քաղաքացիների հիշատակին։

ԼՀԿ անդամները երթով հասան Մյասնիկյանի արձանի մոտ և ծաղիկներ խոնարհեցին ու հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին Մյասնիկյանի արձանին հարող վայրում: