Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են, Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է


Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են, Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է
Մարտ 1 00:57 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ Է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-ին, «Սպիտակի» ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Գառնի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: