Բուզանդի 1/3 հասցեում գործունեություն ծավալողների կողմից առերևույթ խախտումների տվյալները փոխանցվել են ոստիկանություն. քաղաքապետարան


Բուզանդի 1/3 հասցեում գործունեություն ծավալողների կողմից առերևույթ խախտումների տվյալները փոխանցվել են ոստիկանություն. քաղաքապետարան
Փետրվար 28 18:48 2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է տարածել  Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակայութան կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների վերաբերյալ.

«Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակայութան կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն»,- գրել է Կարապետյանը: